Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման ուղղությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցման և գործարկման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Կարս քաղաքում կայացած Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու գործարկման հարցը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է հայտարարության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում