Լիբանանը չի ստորագրի որևէ համաձայնագիր՝ առանց իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման

2 րոպեի ընթերցում

Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի ներառում իսրայելական ուժերի լիակատար դուրսբերում երկրի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին Փարիզում Washington Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

«Մենք չենք կարող ապրել իսրայելական ներկայությամբ, այսպես կոչված, բուֆերային գոտում, ուր լիբանանցի տեղահանվածներին թույլ չի տրվում վերադառնալ, որտեղ ավերված գյուղերն ու քաղաքները չեն կարող վերակառուցվել», - ասել է նա։

«Մենք մտնում ենք այս բանակցությունների մեջ՝ համոզված լինելով, որ ԱՄՆ-ն այն կողմն է, որը կարող է լծակներ ունենալ Իսրայելի վրա: Նրա դերը կարևոր էր հրադադարի հասնելու գործում, և մենք հույս ունենք, որ նա կշարունակի օգտագործել իր լծակներն Իսրայելի վրա», - հավելել է վարչապետը։

Ինչ վերաբերում է «Հեզբոլլահ»-ի զինաթափմանը, որն Իսրայելի և Արևմուտքի հիմնական պահանջներից մեկն է, Սալամն ասել է, որ դա գործընթաց է, այլ ոչ թե մեկ գիշերվա իրադարձություն: Նա հավելել է, որ Լիբանանը զիջումների չի գնում՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելով։

«Ես չգիտեմ, թե ինչի կարող ենք հասնել բանակցությունների միջոցով, բայց գիտեմ, թե ինչ ենք ուզում», - ընդգծել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նավաֆ Սալամը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը վերահաստատել է իր աջակցությունն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմին։

Հայերեն

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները