Արգենտինան և Իսրայելն ամրապնդում են համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Երուսաղեմում հանդիպում է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը փաստաթղթեր են ստորագրել, նաև հայտարարել երկու երկրների միջև առաջին ուղիղ չվերթերի մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ըստ հրապարակման՝ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները ստորագրել են համաձայնագրեր և հրապարակավ վերահաստատել իրենց քաղաքական դաշինքը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։

Asharq al-Awsat-ի փոխանցմամբ՝ Իսրայել կատարած այցի շրջանակում Միլեյը վերահաստատել է Արգենտինայի աջակցությունն Իրանի դեմ արշավին՝ մեջբերելով իր կառավարության նախկինում ընդունած որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու վերաբերյալ։

Նեթանյահուն բարձր է գնահատել Միլեյի դերն Իսրայելի հետ հարաբերություններում «բարոյական հստակություն» ցուցաբերելու համար։

«Նախագահ Միլեյը.... ցույց է տվել դա՝ կանգնելով հրեա ժողովրդի կողքին, կանգնելով հակասեմական զրպարտությունների դեմ, կանգնելով մեր կողքին կարիքի պահին», - ասել է Նեթանյահուն։

Երկու ղեկավարները նաև հայտարարել են Իսրայելի և Արգենտինայի միջև առաջին անգամ ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկի մասին։

Նոյեմբերից Բուենոս Այրեսի և Թել Ավիվի միջև ուղիղ չվերթեր սկսելու քայլը, Միլեյի խոսքով, կամրապնդի երկու երկրների միջև «անխզելի կապը»։

Արգենտինան մեղադրել է Իրանին 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական համայնքային կենտրոնում տեղի ունեցած ռմբակոծության հետաքննության գործում չհամագործակցելու համար։ Միջադեպի հետևանքով զոհվել էր 85 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Մինչ այդ՝ 1992 թվականին, Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 29, վիրավորվել՝ 200 մարդ։

Արգենտինական դատարանները երկու հարձակումների համար էլ մեղադրել են Իրանին, որը միշտ հերքել է իր մասնակցությունը և հրաժարվել է հանձնել կասկածյալներին։

Արգենտինայում է բնակվում Լատինական Ամերիկայում ամենամեծ հրեական համայնքը՝ մոտ 300 000 մարդ, որոնք հիմնականում կենտրոնացած են Բուենոս Այրեսում։

Հայերեն

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը