Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին

Վարչապետը անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հնարավոր տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման մասին պնդումների հետ։

«Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։ 2018 թվականին, 2021 թվականին էին ասում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը մշտական աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ, ինչը հարաբերություններին տալիս է առանձնահատուկ բովանդակություն։

Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի մտել և չի մտնելու հակադրությունների մեջ Ռուսաստանի հետ։

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում և չենք վիճելու։ Մեզ հակադրությունների ներքաշելու փորձերը՝ լինի տնտեսական, քաղաքական, սին են »,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ենթադրում է նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում, և Հայաստանը շարունակում է այդ ուղեգիծը։

 

 

 

 

 

Հայերեն العربية English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել