Թուրքիա

Թուրքիայում կձևավորվի ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շտաբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կձևավորվի ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շտաբ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն՝ Թուրքիայում ստեղծվում է թուրքական կորպուսի (MNC-T R) տարածաշրջանային շտաբ, որը անհրաժեշտության դեպքում կհամակարգի երկրի պաշտպանությունը դաշինքի ուժերի և հրամանատարական զորքերի հետ միասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Խոսքը վերաբերում է MNC-T R (Multinational Corps – Turkey Regional) կառույցին, որը կկոորդինացնի Թուրքիայի  պաշտպանությունը դաշինքի ուժերի հետ համատեղ։

Նախատեսվում է, որ շտաբը կստանձնի ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում գործողությունների համակարգումը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում կկառավարի տեղակայված զորքերը։

Նշվում է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել տարածաշրջանում արձագանքման կարողությունները։

Ըստ ծրագրի՝ նոր շտաբը կարևոր դեր կունենա հնարավոր ճգնաժամային իրավիճակներում դաշինքի գործողությունների համակարգման գործում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում