Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորից Բանգալդեշի քաղաքացի է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորից Բանգալդեշի քաղաքացի է զոհվել

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

«Ֆուջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ դառնալով մեծ թվով զոհերի՝ միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում