Իրանական հարձակումից հրդեհ է բռնկվել Բահրեյնի գործարաններից մեկում
1 րոպեի ընթերցում

Իրանական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Բահրեյնի գործարաններից մեկում։ Հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բահրեյնի ներքին գործերի նախարարության X-ի էջում արված գրառման մեջ։
«Քաղաքացիական պաշտպանությունը մարում է իրանական ագրեսիայի հետևանքով գործարանում բռնկված հրդեհը։ Համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայրում», - ասվում է հայտարարության մեջ։
Civil Defence is extinguishing a fire in a facility of a company as a result of the Iranian aggression. Relevant authorities are taking their measures at the site.
— Ministry of Interior (@moi_bahrain) April 1, 2026
Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։