Մարտունի քաղաքում այս տարի կտրվի ֆուտբոլի ակադեմիայի և մարզական համալիրի կառուցման մեկնարկը

3 րոպեի ընթերցում

2026 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրատվությամբ կտրվի միջազգային չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի ակադեմիայի եւ մարզական համալիրի կառուցման աշխատանքների մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում, ինչի արդյունքում կառուցվի  սպորտային համալիր։ Առաջին փուլը կիրականացվի 2026 - 2027 թվականներին։  Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների ձեռքբերում և կառուցված սպորտային համալիրի  ամբողջովին կահավորում։ Նշված շարժական գույքը ձեռք է բերելու ընկերությունը, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից։ Ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն:

Ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով  զբաղվողների թվի աճին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։

Մարտի 27-ին Մարտունի քաղաքի մարզադաշտի տարածք են այցելել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ Գեղարքունի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ քննարկելու ֆուտբոլի ակադեմիայի կառուցման հետ կապված առաջիկա անելիքները։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հավաստմամբ՝ այժմ Մարտունի քաղաքի համար երկու կարեւորագույն կառույցները գտնվում են նախագծման փուլում ու առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի 2026 թվականին երկու ուղղություններում էլ տրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հավաստմամբ՝ «Ալաշկերտ» թիմը պատրաստ կլինի տնային խաղերն անցկացնել Մարտունու մարզադաշտում ճիշտ այն օրը, երբ միջազգային չափորոշիչներին համապատասխան ու նորակառույց մարզադաշտը պատրաստ կլինի շահագործման։ 

Հայերեն

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը