Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՝ Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն մինչ օրս դիմել է 10 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՝ Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն մինչ օրս դիմել է 10 քաղաքացի

Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով փետրվարի 28-ից ի վեր Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար: 

ՀՀ 2 քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո:

Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում