Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցն իր դեմ ցամաքային հարձակման դեպքում

2 րոպեի ընթերցում

Իրանի ափի կամ կղզիների վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի զինվորականների գրոհի դեպքում Թեհրանը կսկսի Պարսից ծոցի ականապատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի Պաշտպանության խորհրդում։

«Իրանական ափի կամ կղզիների վրա գրոհելու թշնամու ցանկացած փորձ, բնականաբար և ստանդարտ ռազմական գործելակերպին համապատասխան, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի բոլոր մուտքի ուղիներն ու հաղորդակցության գծերը, ինչպես նաև ափը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ այնպիսի ականներով, որոնք կարող են արձակվել ափից», - Խորհրդի հայտարարությունը մեջբերում է The Guardian-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ եթե դա տեղի ունենա, ապա Պարսից ծոցը երկար ժամանակով կհայտնվի այնպիսի իրավիճակում, որում այժմ գտնվում է Հորմուզի նեղուցը։

Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի Խարգ կղզին գրավելու ցամաքային գործողության հնարավորությունը։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վերջին օրերին Իսրայելում և այլ երկրներում իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի, բացի կղզին գրավելու ցամաքային ռազմական գործողությունը։ Ենթադրվում է, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը, ի թիվս այլ բաների, կօգնի կարգավորել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով