Իրան

Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում Հորմուզի նեղուցով 100-ից պակաս նավ է անցել. BBC

2 րոպեի ընթերցում

Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում Հորմուզի նեղուցով 100-ից պակաս նավ է անցել. BBC

Մարտի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է մոտ 100 նավ` չնայած իրանական ուժերի կողմից տարածաշրջանում նավագնացության վրա պարբերաբար իրականացվող հարձակումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում BBC Verify-ի կողմից վերլուծված տվյալները։

Չնայած այն բանին, որ որոշ էներգետիկ և կենցաղային ապրանքներ դեռևս փոխադրվում են աշխարհի ամենածանրաբեռնված նավագնացության ուղիներից մեկով, սակայն օրական նավագնացությունը նվազել է մոտ 95%-ով փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր։

Տվյալների վերլուծության Kpler հարթակի վերլուծաբանների տեղեկատվության համաձայն՝ այս ամսվա ընթացքում նեղուցով անցել է 99 նավ, օրական միջինը՝ ընդամենը 5-6 նավ։

BBC-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ նեղուցով անցնող նավերի մոտ մեկ երրորդն առնչություն է ունեցել Իրանի հետ։

Համեմատության համար նշվում է, որ ըստ Ծովային տեղեկատվական համատեղ կենտրոնի՝ պատերազմից առաջ նեղուցով անցել է օրական 138 նավ։

Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ ստեղծված իրավիճակի պատճառով մոտ 20 000 նավաստի մնացել է նեղուցից արևմուտք գտնվող շուրջ 3200 նավի վրա։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավարկության դադարեցումը մեծապես ազդել է նավթի և գազի գների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում