ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում այն հարցի շուրջ, թե ինչպես հակազդել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 19-ին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի երկրների միջև, ԱՄՆ-ի հետ այն մասին, թե ինչպես լավագույնս դիմակայել անվտանգության ոլորտում այս հսկայական խնդրին։ Ես համոզված եմ, որ դաշնակիցները, ինչպես միշտ, հնարավոր ամեն ինչ կանեն մեր ընդհանուր շահերը պաշտպանելու և լուծում գտնելու համար», - նրա խոսքը մեջբերում է EFE գործակալությունը։

Ռյուտեն հավելել է, որ ողջ աշխարհը համակարծիք է այն հարցում, որ Հորմուզի նեղուցը չպետք է փակ մնա, և որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել այն։

«Սա կարևոր է համաշխարհային տնտեսության համար։ Անընդունելի է, որ այս առանցքային նավագնացային երթուղին մնա փակ կամ նեղուցով անցումն ուղեկցվի մեծ դժվարություններով», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Այն բանից հետո, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները գործողություն սկսեցին Իրանի դեմ, Թեհրանն արգելափակել է Հորմուզի նեղուցով անցումը ոչ բարեկամական երկրների նավերի համար։ Սա հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով