Մերձավոր Արևելք

Բահրեյնը հայտարարել է պատերազմի մեկնարկից ի վեր իրանական 130 հրթիռ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Բահրեյնը հայտարարել է պատերազմի մեկնարկից ի վեր իրանական 130 հրթիռ ոչնչացնելու մասին

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանից հարձակումների սկսվելուց ի վեր իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական 130 հրթիռ և 234 անօդաչու թռչող սարք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում արված գրառման մեջ նշվել է, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Թագավորության դեմ ուղղված Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում