Մերձավոր Արևելք

Բահրեյնի ՀՕՊ-ը պատերազմի սկզբից ի վեր որսացել և ոչնչացրել է 129 հրթիռ և 215 ԱԹՍ

2 րոպեի ընթերցում

Բահրեյնի ՀՕՊ-ը պատերազմի սկզբից ի վեր որսացել և ոչնչացրել է 129 հրթիռ և 215 ԱԹՍ

Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը մարտի 16-ին հայտարարել է, որ Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր որսացել և ոչնչացրել են 129 հրթիռ և 215 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Տեղեկություններ են հաղորդվում  նաև, որ Բահրեյնում հարձակումների հետևանքով զոհվել է նաև առնվազն երկու մարդ։

Asharq լրատվականի փոխանցմամբ՝ Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը նաև հայտարարել է, որ «բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»՝ հավելելով, որ հարձակումներն ուղղակի սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում