Իրան

ԱՄՆ-ն վերացրել է 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները. Դմիտրիև

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերացրել է 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները. Դմիտրիև

ԱՄՆ-ի կողմից նավերի վրա բեռնված ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների վերացումը վերաբերում է տարանցվող շուրջ 100 միլիոն բարել ռուսական նավթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ոչ միայն Հնդկաստանի համար ռուսական նավթի գնման համար սահմանափակումների մեղմացման, այլև տարանցվող շուրջ 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ բոլոր սահմանափակումների վերացման մասին», - գրել է Դմիտրիևը Telegram-ում։

Աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի ու ավելի անխուսափելի է թվում, «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի հատվածի դիմադրությանը», նշել է նա:

«ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ», - ընդգծել է Դմիտրիևը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական ծագման այն նավթի և նավթամթերքի վաճառքը, որոնք նավերի վրա բեռնվել են 2026 թ. մարտի 12-ի դրությամբ»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների և իրանական պատասխան հարվածների հետևանքով փակվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումները դադարել են, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում