Հայաստան

Հայաստանը սահմանների համալիր կառավարման հարցում հեղափոխական փոփոխություններ է ունենալու. նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սահմանների համալիր կառավարման հարցում հեղափոխական փոփոխություններ է ունենալու. նախարար

Հայաստանի կառավարության հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմանների համալիր կառավարման ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման շրջանակում իր բացման խոսքում:  

Նախարարը ներկայացրեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին համահունչ իրականացվող բարեփոխումները:

«Մեծ բաղադրիչ է սահմանների համալիր կառավարումը, որը մեզ համար չափազանց կարևոր բաղադրիչ է: Մենք ունենալու ենք հեղափոխական փոփոխություններ: Չենք կարող պնդել, թե սահմանների համալիր կառավարման բաղադրիչում արհեստական կամ փոքր փոփոխություններով կհասնենք լուրջ էֆեկտի»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց՝ իրենց հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմանների համալիր կառավարման ոլորտում՝ համագործակցելով համապատասխան մարմինների, հատկապես ԱԱԾ գործընկերների հետ՝ ներդաշնակեցնելով գործողությունները այս ոլորտի բարեփոխումների տեսանկյունից:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում