«Շրջանակելով ժամանակը». մեկնարկում է հայ-գերմանական արվեստի փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-31-ը «ՀայԱրտ»-ում կանցկացվի «Fear-Less-Hope․ շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր: Հայ-գերմանական արվեստի փառատոնի շրջանակում մարտի 13-ին «ՀայԱրտ»-ում կբացվի նաև Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մասնագիտական տեքստեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, ինչպես նաև եզակի արտեֆակտներ։ 

«Fear–Less–Hope․ շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը միաժամանակ, որոնք խորապես փոխկապակցված են։ Դրանք առաջանում են ինչպես անցյալի վերաիմաստավորման, այնպես էլ հնարավոր ապագայի պատկերացման ընթացքում, ձևավորում են մեր ընկալումները, ուղղորդում մեր որոշումներն ու առաջ բերում պատմություններ։ Ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են։

Ֆիլմի, վիդեոինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։

Նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանահայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։

Հայերեն

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել