Բահրեյնը հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր շուրջ 300 դրոն և հրթիռ որսալու մասին
1 րոպեի ընթերցում

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ տարածաշրջանում փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ընթացքում երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի կողմից արձակված 112 հրթիռ և 186 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բահրեյնի պաշտպանության ուժերը գրառում են կատարել X-ի էջում։
تُعلن القيادة العامة لقوة دفاع البحرين أن منظومات الدفاع الجوي بقوة دفاع البحرين بفضلٍ من الله، ثم بيقظة رجالها مستمرة في مواجهة موجات تتابعية من الاعتداءات الإيرانية الإرهابية الآثمة، استهدفت مملكة البحرين.https://t.co/2MX7HhW7Av pic.twitter.com/Hvi1MVrLwu
— قوة دفاع البحرين (@BDF_Bahrain) March 12, 2026
Նրանք ընդգծել են, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։