Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հայտնել է նավթահանքի ուղղությամբ շարժվող դրոններ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հայտնել է նավթահանքի ուղղությամբ շարժվող դրոններ ոչնչացնելու մասին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թագավորության առ-Ռուբ ալ-Խալի անապատում խափանվել և ոչնչացվել են Շայբա նավթահանքի ուղղությամբ ընթացող մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Saudi Aramco-ի տվյալներով՝ նավթահանքն ունի օրական 1 միլիոն բարել հում նավթ արտադրելու հզորություն։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր շրջաններում ևս մի քանի անօդաչու խոցելու մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում