Մերձավոր Արևելք

Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին

1 րոպեի ընթերցում

Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին

Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երկրի ազգային լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Քուվեյթի քաղավիացիայից։

Նշվում է, որ հարձակման հետևանքով կան միայն նյութական կորուստներ։

Տարածաշրջանում իրադրությունը լարվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում