Մերձավոր Արևելք

Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել է, որ Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալել է չորս անձի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նախարարության հայտարարության համաձայն՝ հինգերորդ անձը մնում է ազատության մեջ։

ՆԳՆ-ն մեղադրանք է ներկայացրել այս հինգ անձանց դեմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից «բարձր որակի լուսանկարչական սարքավորումներ օգտագործելու, կենսականորեն կարևոր վայրերի կոորդինատները գրանցելու ու դրանք լուսանկարելու համար»։

Նախարարությունը ենթադրում է, որ նյութերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղարկվել են կոդավորված ծրագրի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում