Մերձավոր Արևելք

Հորմուզի նեղուցում խոցվել է ևս մեկ բեռնատար նավ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում խոցվել է ևս մեկ բեռնատար նավ

Հորմուզի նեղուցում «անհայտ արկի» հարվածից վնասվել է ևս մեկ բեռնատար նավ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների ծառայությունը (UKMTO)։

Նշվում է, որ նավի անձնակազմը չի տուժել և այժմ ապահով է։

Նավը գտնվել է Դուբայից 93 կմ հյուսիս-արևմուտք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Օմանից հյուսիս մեկ այլ բեռնատարի վրա հարձակման մասին։ Հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել, իսկ նավի անձնակազմը սկսել էր տարհանվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում