Մերձավոր Արևելք

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել. անձնակազմը տարհանվում է

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել. անձնակազմը տարհանվում է

Հորմուզի նեղուցում մարտի 11-ին արկը խոցել է բեռնատար նավը, որի վրա հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր նեղուցում իրանական 16 նավ ոչնչացնելու մասին։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը, որը ղեկավարում են բրիտանացի զինվորականները, հայտնել է, որ նավը խոցվել է Օմանից հյուսիս գտնվող շրջանում։

Ըստ տեղեկությունների՝ անձնակազմը տարհանվում է նավից։

Իրանը որևէ հայտարարություն չի արել հարվածի վերաբերյալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում