Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը ԱԹՍ-ներ են խոցել երկրի տարբեր շրջաններում
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի զինված ուժերը 4 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Արևելյան շրջանում։ Եվս երկուսը ոչնչացվել են Շայբա նավթային հանքավայրի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
Կարդացեք հոդվածը` Русский