Թուրքիա

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է 6 F-16 կործանիչ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է 6 F-16 կործանիչ

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է վեց F-16 կործանիչ՝ տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «որոշումը կայացվել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին՝ Կիպրոսի թուրքական հատվածի անվտանգությունն ամրապնդելու համար»։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կործանիչների տեղակայումը իրականացվել է փուլային անվտանգության ծրագրի շրջանակում։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ձեռնարկվել նաև լրացուցիչ միջոցառումներ՝ կախված տարածաշրջանում իրավիճակի զարգացումներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում