Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ՝ Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Սթարմերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք են ուղարկվում լրացուցիչ բրիտանական կործանիչներ, ուղղաթիռներ և մեկ ականակիր, և հաստատել է, որ Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում կաջակցի Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը։

Նշվում է, որ Սալմանը և Սթարմերը նաև քննարկել են հետախուզական համագործակցության ընդլայնումը՝ պաշտպանական գործողություններին աջակցելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, և համաձայնել են մոտակա օրերի և շաբաթների ընթացքում սերտ կապի մեջ մնալ։

Քեյր Սթարմերը մերձավորարևելյան թեմայով զրուցել է նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան