Իրան

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Իրանական կողմն, ըստ երևույթին, բարձր հարստացված ուրանի իր պաշարները չի տեղափոխել պահման նոր վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք կարծում ենք, որ այդ ուրանը գտնվում է այնտեղ, որտեղ սկզբնապես գտնվում էր», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ Գրոսին հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի ստորգետնյա միջուկային կենտրոններին, որտեղ պահվում էին այդ պաշարները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարևոր է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները կարողանան մուտքի հնարավորություն ստանալ այդ օբյեկտներ և այնտեղ իրադրության սեփական գնահատում անցկացնել։

«Մենք պետք է այնտեղ հասնենք՝ որոշելու՝ արդյոք պաշարների ծավալը մնացել է առաջվա մակարդակի վրա», - հայտարարել է գործակալության ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում