Սևանցի մարզիկները հաղթել են Մոսկվայում կայացած թաեքվոնդոյի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում  անցկացվել են ուսումնամարզական հավաք և GK թաեքվոնդոյի ակումբային առաջնություն, որին մասնակցել են նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ մարզիչ Դավիթ Թորոսյանի սաներն իրենց լավագույնս են դրսևորել ինչպես հավաքների, այնպես էլ՝ առաջնության ընթացքում:

Ոսկե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ Էմին Գալստյանը, երրորդ պատվավոր հորիզոնականում են հայտնվել Էրիկ Գալստյանը, Ներսես Ղազարյանը և Դանիիլ Նալբանդյանը:

«Մեր թիմի մարզիչն ու մարզիկները հերթական անգամ բարձր պահեցին Հայաստանի և Սևանի մարզական պատիվը, իսկ առջևում նոր մրցելույթներ են, որոնց սպասում ենք նոր հաղթանակների ակնկալիքով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին