Իրան

Կատարը հայտարարել է, որ Իրանն ավելի քան 100 հրթիռ է արձակել դեպի իր տարածք

1 րոպեի ընթերցում

Կատարը հայտարարել է, որ Իրանն ավելի քան 100 հրթիռ է արձակել դեպի իր տարածք

Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված հակամարտության սկզբից ի վեր Իրանը Կատարի ուղղությամբ արձակել է 3 թևավոր և 101 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA):

«Նախարարությունը հաստատել է երկու Սու-24 կործանիչի, երեք թևավոր հրթիռի, 101 բալիստիկ հրթիռից 98-ի և 39 անօդաչու թռչող սարքից 24-ի հաջող կալանումը», - նշվում է հրապարակման մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ Կատարի զինված ուժերն ունեն լիարժեք կարողություններ և ռեսուրսներ՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վճռականորեն արձագանքելու ցանկացած արտաքին սպառնալիքի։  

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում