Վարդենիսում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026»  մարզամշակույթային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով։

Միջոցառմանը ներկա են եղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները,  բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչները, Վարդենիսի հանրակրթական դպրոցների, թիվ 1 քաղաքային մարզադպրոցի,  Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի, շախմատի ակադեմիայի սաները և մարզասերները։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզամշակութային օրվա մեկնարկը տրվել է Վարդենիսի շախմատի ակադեմիայում, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է  շախմատիստներին և շախմատի տախտակի վրա կատարել առաջին խորհրդանշական քայլը։

Այնուհետ Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի մարզադաշտում բազմամարդ միջոցառումը սկսվել է Վարդենիսի թիվ 1 ՄԵԴ-ի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ, բարձրացվել է  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել  Համայնքի ղեկավարը։ Մասնակիցներն իրենց ուժերն են չափել  շախմատ, կշռաքարերի բարձրացում, պարկացատկ, պարանի ձգում,  մինի ֆուտբոլ, ազգային կոխ,ձնագնդիով կամ թենիսի գնդակով՝  հարված նշանակետին մարզախաղաձևերում։

1-ին, 2-րդ, 3-րդ տեղ գրաված մասնակիցները պատվոգրերով և գեղեցիկ հուշանվերներով են պարգևատրվել, թիմային մարզախաղերում 1-ին տեղ գրաված թիմերը ստացել են  գավաթներ։

Միջոցառման ավարտին մարզադպրոցների տնօրեններ Վարդան Դավթյանն ու Արսեն Մաթևոսյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են  շնորհակալագրերով և հուշանվերներով։

Հայերեն

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար