Վարդենիսում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակույթային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով։
Միջոցառմանը ներկա են եղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչները, Վարդենիսի հանրակրթական դպրոցների, թիվ 1 քաղաքային մարզադպրոցի, Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի, շախմատի ակադեմիայի սաները և մարզասերները։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզամշակութային օրվա մեկնարկը տրվել է Վարդենիսի շախմատի ակադեմիայում, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է շախմատիստներին և շախմատի տախտակի վրա կատարել առաջին խորհրդանշական քայլը։
Այնուհետ Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի մարզադաշտում բազմամարդ միջոցառումը սկսվել է Վարդենիսի թիվ 1 ՄԵԴ-ի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ, բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Համայնքի ղեկավարը։ Մասնակիցներն իրենց ուժերն են չափել շախմատ, կշռաքարերի բարձրացում, պարկացատկ, պարանի ձգում, մինի ֆուտբոլ, ազգային կոխ,ձնագնդիով կամ թենիսի գնդակով՝ հարված նշանակետին մարզախաղաձևերում։
1-ին, 2-րդ, 3-րդ տեղ գրաված մասնակիցները պատվոգրերով և գեղեցիկ հուշանվերներով են պարգևատրվել, թիմային մարզախաղերում 1-ին տեղ գրաված թիմերը ստացել են գավաթներ։
Միջոցառման ավարտին մարզադպրոցների տնօրեններ Վարդան Դավթյանն ու Արսեն Մաթևոսյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով։