Մոսկվայում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ստեղծագործական երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այն կազմակերպվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։

Երեկոյի ընթացքում կայացել է հանդիպում լեգենդար կոմպոզիտորի որդու՝  Արա Բաբաջանյանի հետ, որը ներկաներին ներկայացրել է հոր կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև խոսել նրա ստեղծագործական ուղու և երաժշտական ժառանգության նշանակության մասին։   

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն իր ելույթում առանձնակի ընդգծել է մի ողջ ժամանակաշրջան մարմնավորած և ազգային ու համաշխարհային երաժշտարվեստում նշանակալի հետք թողած կոմպոզիտորի ավանդը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն հարգանքի տուրք են մեծ արվեստագետի հիշատակին, այլև կարևոր քայլ՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգության պահպանման, արժևորման և լայն հանրահռչակման ուղղությամբ։

Երեկոյի ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից ընտրված գործեր, որոնք ներկայացրել են մենակատարներ Սուրեն Պլատոնովը, Արսեն Ստեփանյանը, Վյաչեսլավ Օլխովսկին և Ֆլորա Նազարյանը՝ արժևորելով մեծ կոմպոզիտորի հարուստ ու բազմաժանր երաժշտական ժառանգությունը։

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի ստեղծագործական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, արվեստասերներ և համայնքային գործիչներ։

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ