Թրամփն Օրբանին աջակցություն է խոստացել առաջիկա ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրական ընկեր, մարտիկ և հաղթող է անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և աջակցություն խոստացել նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակի իր էջում, լուսանկար հրապարակելով Օրբանի հետ։

«Վիկտոր Օրբան՝ իրական ընկեր, մարտիկ և հաղթող, նա ունի իմ ամբողջական և լիակատար աջակցությունը Հունգարիայի վարչապետ վերընտրվելու հարցում։ Նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին։ Վիկտոր Օրբան՝ իրական ուժեղ ղեկավար, որն արդեն ապացուցել է, որ կարող է հասնել ֆենոմենալ արդյունքների։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց այնպես, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է Թրամփը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 12-ին։

 

Հայերեն

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA