Ռուսաստանի դեմ չենք գործելու․ Փաշինյանը ներկայացրեց արտաքին հարցերում ՀՀ ռազմավարությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն արտաքին քաղաքական հարցերում չի գործելու Ռուսաստանի Դաշնության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է, որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե, նույնիսկ, փորձի… մինչև հիմա փորձեր չեն էլ եղել, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նշեց՝ Ռուսաստանի գործընկերներին էլ հայտնում են, որ իրենք գործելու են հանուն Հայաստանի Հանրապետության շահի։

«Անձնական մակարդակը պակաս կարևոր չէ այս կոնտեքստում, ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Մենք հարց ենք տալիս ՌԴ գործընկերներին՝ քննադատություն ունե՞ք այս տրամաբանութանը։ Այստեղ մենք հասկանում ենք, որ կարող են որոշակի հատումներ լինել, բայց մենք չենք կարող ասել՝ մենք գործում ենք ի հեճուկս Հայաստանի շահերի և հանուն ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների շահերի»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ռուսական կողմը հատկապես մտահոգություններ ուներ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվեց TRIPP նախագծի վերաբերյալ փաստաթուղթը։

«Մեկ փաստի վրա հրավիրեցի ՌԴ գործընկերների ուշադրությունը, որ մենք ստորագրել ենք այն բովանդակությունը, որը նախորդ 5 տարիների ընթացքում առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ 5 բառ ենք ուզել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն, մենք ասել ենք՝ դրեք այս 5 բառը թղթի մեջ և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հայերեն العربية English فارسی Français ქართული 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի