Նորվեգիան հետաքննություն է սկսել նախկին վարչապետի նկատմամբ՝ Էփշտեյնի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի ոստիկանությունը կոռուպցիայի հարցով հետաքննություն է սկսել երկրի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդի նկատմամբ՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նորվեգիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը վերլուծում է ԱՄՆ-ում վերջերս հրապարակված Էփշտեյնի գործը, հայտարարել է, որ նախկին վարչապետը կասկածվում է կոռուպցիայի համար։

Գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ Յագլանդը պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ստացել է նվերներ, ճանապարհորդական փոխհատուցում և վարկեր։

Ոստիկանությունը հայտնել է, որ արդեն դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ վերացնելու նրա անձեռնմխելիությունը, որը պայմանավորված է  նախկինում դիվանագետի պաշտոն զբաղեցնելով։

«Մենք կարծում ենք, որ կան հետաքննության համար բավարար հիմքեր՝ հաշվի առնելով, որ նա զբաղեցրել է Նոբելյան հանձնաժողովի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում», - նշել է Յագլանդին հետաքննող տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Փոլ Կ. Լյոնսեթը։

Ոստիկանությունը հավելել է, որ լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն «հետագա փուլում»։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն ասել է, որ «կարևոր է, որ այս գործի փաստերը բացահայտվեն»։ Նա հավելել է, որ Օսլոն Եվրոպայի խորհրդին կխնդրի չեղարկել Յագլանդի անձեռնմխելիությունը։

Յագլանդի փաստաբանը ողջունել է հետաքննության մեկնարկը և հայտարարել, որ իրենք լիովին պատրաստ են համագործակցելու քննության շրջանակում։

Յագլանդը 1996-1997 թվականներին Նորվեգիայի վարչապետն էր, իսկ 2009-2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2009-2015 թվականներին նա նաև նախագահել է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը։

Հայերեն

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան