Աշխարհ

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում աղբավայրի փլուզման հետևանքով 30 մարդ զոհվել, 22-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այդ մասին հաղորդում է երկրի կառավարությունը։

Փլուզումը տեղի է ունեցել Գբեսիա շրջանի Դար էս Սալամ թաղամասի աղբավայրում՝ գիշերը գրանցված հորդառատ անձրևներից հետո։ Ողբերգության հետևանքով ավերել են մի քանի տներ և, ըստ նախնական տվյալների, 30 մարդու զոհվել է։ Ավելի քան երկու տասնյակ տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Կառավարությունից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում