Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը խթանելու, ոլորտային համագործակցությունը ընդլայնելու և մարդկանց միջև շփումները ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Warm congratulations & best wishes to the Government & friendly people of #Ukraine🇺🇦 on #Independence Day!#Armenia🇦🇲 values its growing ties with Ukraine & will continue working to enhance political dialogue, expand sectoral cooperation & strengthen people-to-people contacts. pic.twitter.com/LvRHdrLkEV
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 24, 2026