Եվրոպա

Հունաստանում տարեսկզբից ի վեր անտառների հրկիզման համար ավելի քան 300 մարդ է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Հունաստանում տարեսկզբից ի վեր անտառների հրկիզման համար ավելի քան 300 մարդ է ձերբակալվել

Տարեսկզբից ի վեր Հունաստանում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել ամբողջ երկրում անտառներ հրկիզելու համար. դրանց մեծ մասը տեղի է ունեցել անզգուշության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Յանիս Արտոպիոսը ERT News հեռուստաալիքի եթերում։

«Հրդեհների առաջացման դեպքերի հետաքննության շրջանակներում կատարվել է 308 ձերբակալություն։ Դրանցից 272-ը վերաբերում են այն միջադեպերին, որոնք կապված են անփութության, իսկ 36-ը՝ դիտավորության հետ։ Տվյալները ցույց են տալիս, որ անփութությունը մնում է երկրում հրդեհների հիմնական պատճառը, ինչն է՛լ ավելի կարևոր է դարձնում կանխարգելումը և քաղաքացիների պատասխանատու վարքագիծը», - ասել է Արտոպիոսը։

Առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների պատճառով հրշեջ ծառայությունը գտնվում է բարձր օպերատիվ պատրաստվածության վիճակում, ընդգծել է մամուլի քարտուղարը:

Վերջին ամիսներին Հունաստանում շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով ամեն օր տասնյակ բռնկումներ են առաջացել անտառներում ու գյուղատնտեսական հողատարածքներում, որոնց մեծ մասը հրշեջները մարել են մեկ-երկու օրվա ընթացքում: Բացառություն է եղել Բեոտիայի մարզում և Ատտիկայի մարզի արևմուտքում հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը տևած խոշոր անտառային հրդեհը, որը ոչնչացրել է 11 300 հեկտար անտառային տարածք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում