Մարզեր

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում են 1600 գծամետր ընդհանուր երկարության ճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, շինաշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Մարտունիի գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Մարտունիի գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ, 1600 գծամետր երկարությամբ և շուրջ 9600 քմ մակերեսով։   

Այս պահին ակտիվ փուլում են ճանապարհի լայնացման և նախապատրաստական հողային աշխատանքները։

Նույն ծրագրի շրջանակներում ճանապարհի սալարկման աշխատանքներ կիրականացվեն նաև Մարտունի համայնքի  Արծվանիստ բնակավայրի գերեզմանոցում՝ շուրջ 100 գծամետր երկարությամբ։

Ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելու նպատակով Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհահատվածի շինհրապարակ է այցելել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում