Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով հրապարակվող տեսաշարի շրջանակում ներկայացրել է հերթական տեսաուղերձը՝ այս անգամ անդրադառնալով երեխային՝ որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ թեմային։
Ներկայացվում է, որ բռնության միջավայրում մեծացող երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական և վարքային լուրջ հետևանքներ։ Մշտական սթրեսն ու անվտանգության զգացման կորուստը կարող են ազդել երեխայի զարգացման, ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութի հիմնական ուղերձն է՝ ընտանեկան բռնությունը վնասում է ոչ միայն անմիջականորեն բռնության ենթարկված անձին, այլ նաև երեխաներին, որոնք ապրում են դրա միջավայրում։
«Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, անվանել այն իր անունով և այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում»,-ընդգծում է Աննա Հակոբյանը։
Տեսանյութը` https://we.tl/t-473Ug3jqTWUsABUy