Իրավունք

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը, որում նա հայտնել էր իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ զգալու մասին։

Վերջին շրջանում Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակումներ և տեսանյութեր է տարածում՝ դատապարտելով ընտանիքում բռնությունը։ Հերթական տեսանյութում նա նշել էր, որ թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել էր Հակոբյանը։

Նա կանանց կոչ էր արել չվախենալ և բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում