Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Ադիս Աբեբա այցի շրջանակում Հայաստանի վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, Եթովպիայի հայ համայնքից Սալբի Նալբանդյանի և ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։ 

1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1935 թվականից հետո նույն տեղում բարերար Միհրան Մուրադյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա է եղել նաև Եթովպիայի կայսրուհի Մենեն Ասֆան, ինչը խորհրդանշել է տեղի հայկական համայնքի կարևոր դերակատարությունն ու հեղինակությունը երկրի հասարակական կյանքում։

Այն Եթովպիայի միակ գործող հայկական առաքելական եկեղեցին է և հանդիսանում է Եգիպտոսի հայոց թեմի կազմում գործող Եթովպիայի հոգևոր հովվության առաջնորդանիստը` մինչ օրս համակարգելով եթովպաբնակ առաքելական հայության (շուրջ 100 անձ) հոգևոր կյանքը:

Տիկին Աննա Հակոբյանը շրջել է եկեղեցում, այցելել դպիրների դասը, տեսել Հայ առաքելական եկեղեցու պատարագի և շարականների հին գրքույկները։Այցի շրջանակում տիկին Հակոբյանը եղել է նաև եկեղեցուն կից գործող Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև այցելել է համայնքային «Արմենիա» մարզադահլիճ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում