Մերձավոր Արևելք

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին՝ ինչպես Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության կարգավորման, այնպես էլ Մերձավոր Արևելքում կայունության պահպանման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա» պարբերականին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Ալիմովը։

«Դիմելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին ինչպես Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, այնպես էլ Մերձավոր Արևելքում կայունությունը ավելի լայն առումով պահպանելու համար, այդ թվում՝ Պարսից ծոցում մեր կողմից առաջ մղվող անվտանգության նորացված հայեցակարգի շրջանակներում», - հայտարարել է Ալիմովը։

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի հայեցակարգն ուղղված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Մասնավորապես, ռուսական կողմն առաջարկում է հակամարտությունների փուլային կարգավորում, վստահության միջոցների հաստատում, ընդհանուր և միասնական անվտանգության սկզբունքի պահպանում և Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում