Մելանյա Թրամփը ներկայացրել է իր մասին պատմող վավերագրական ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում ներկայացրել է իր մասին պատմող «Մելանյա» վավերագրական ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Դուք կտեսնեք հումոր, կտեսնեք վիշտ, կտեսնեք նորաձևություն: Ես շատ հպարտ եմ այս ֆիլմով: Այն ստեղծելը հեշտ չէր», - ասել է ԱՄՆ առաջին տիկինը ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս նշել է, որ սա «շատ կարևոր ֆիլմ է լինելու»:

«Այն ցույց է տալիս կյանքը Սպիտակ տանը: Սա իրականում մեծ բան է», - ասել է նախագահը:

«Մելանյա» ֆիլմը ֆինանսավորվել է Amazon MGM Studios-ի կողմից՝ 75 միլիոն դոլարով։ Ստուդիան 40 միլիոն դոլար է վճարել ֆիլմի և դրա հետ կապված վավերագրական սերիալի լիցենզավորման համար։ Եվս 35 միլիոն դոլար ծախսվել է ֆիլմի գովազդի և տարածման վրա:

Առաջին տիկինը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: «Մելանյա» ֆիլմը ներկայացնում է Թրամփի 2025 թվականի երդմնակալությանը և ընտանիքի՝ Սպիտակ տուն վերադարձին նախորդող 20 օրերը։

ԱՄՆ առաջին տիկինը ITK ամսագրին հայտնել է, որ տեսախցիկները 20 օր շարունակ «օր ու գիշեր» նկարահանել են իրեն: Նրա խոսքով՝ «Մելանյա» ֆիլմը դիտողները կկարողանան ավելին իմանալ իր աշխատանքի մասին և ավելի լավ կճանաչեն իրեն։

Միջոցառմանը ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեթ Օզը, Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ