Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

2 րոպեի ընթերցում

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ցուցարարները հավաք են անցկացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Վաշինգտոնի վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքապետարանի առջև՝ Դանիայում և Գրենլանդիայում նախատեսված մի շարք գործողությունների շրջանակներում։  

«Ցույցերն ուղղված են Դոնալդ Թրամփի և Գրենլանդիան զավթելու նրա ծրագրերի դեմ»,-նշում է աղբյուրը՝ մատնանշելով, որ ցույցերն ընթանում են «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից» կարգախոսով։

Հաղորդվում է, որ այնուհետև ցուցարարները պլանավորում են շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն։

Հրատարակությունը նշում է, որ բողոքի ակցիաների նպատակն է հստակ և միասնական ուղերձ հղել Գրենլանդիայում ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների հարգման օգտին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա