Բուլղարիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, քանի որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ձախողվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք կգնանք ընտրությունների», - հայտարարել է երկրի նախագահ Ռումեն Ռադևը։

Հունվարի 16-ին ավելի վաղ «Իրավունքների և ազատությունների դաշինք» կոալիցիան նախագահին վերադարձրեց կառավարություն կազմելու մանդատը։

Այս շաբաթ նախագահը մանդատներ է հանձնել «Շարունակում ենք փոփոխությունները» -«Ժողովրդավարական Բուլղարիա» կոալիցիային, իսկ այնուհետև՝ «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-«Ժողովրդավարական ուժերի միություն» կոալիցիային։ Երկու կոալիցիաներն էլ հրաժարվել են կառավարություն ձևավորել։

Բուլղարիայի օրենսդրությանը համապատասխան՝ կառավարություն ձևավորելու երեք անհաջող փորձից հետո նախագահը պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբերի հետ, նշանակի ժամանակավոր կառավարություն, ապա հայտարարի ընտրությունների ամսաթիվը։

2025 թ. դեկտեմբերին վարչապետ Ռոսեն Ժելյազկովը ցրեց կառավարությունը հակակառավարական բողոքների ֆոնին։

Նշվում է, որ սրանք ութերորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն վերջին հինգ տարվա ընթացքում։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա