Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն արդյունավետ է որակել Թրամփի հետ հեռախոսազրույցը

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ «արդյունավետ» հեռախոսազրույց» է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Զրույցի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ աշխատանքային օրակարգը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, ինչպես նաև մեր կառավարությունների միջև փոխհարաբերություններում չլուծված հարցերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերի իր էջերում։

Նրա խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել «փոխադարձ հարգանքի մթնոլորտում» և «արդյունավետ» է եղել։

Իր հերթին, Թրամփը Truth Social-ում նույնպես դրականորեն է արտահայտվել կայացած զրույցի մասին։

«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, ներառյալ նավթը, օգտակար հանածոները, առևտուր և, իհարկե, ազգային անվտանգությունը։ Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև այս գործընկերությունը տպավորիչ կլինի բոլորի համար», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը «հիանալի անձնավորություն» է անվանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին

Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։

Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք