Միացյալ Նահանգներ

Թրամփը «հիանալի անձնավորություն» է անվանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին

1 րոպեի ընթերցում

Թրամփը «հիանալի անձնավորություն» է անվանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ և բարձր է գնահատել նրա հետ փոխգործակցությունը։

«Մենք այսօր հիանալի զրույց ունեցանք։ Եվ նա հիանալի անձնավորություն է։ Նա այն մարդն է, որի հետ մենք շատ լավ  աշխատում ենք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե Վենեսուելայից ում հետ է նա պատրաստվում համագործակցել։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցը երկար է տևել։ «Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և, ինչպես ինձ թվում է, մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Վենեսուելայի հետ», - նշել է Թրամփը։

Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։

Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում