Ֆոն դեր Լայենը հույս ունի վարկի առաջին մասնաբաժինն Ուկրաինային փոխանցել ապրիլին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո եվրոպական վարկի առաջին մասը պլանավորվում է փոխանցել ապրիլին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք հույս ունենք, որ մեր առաջարկն արագ կերպով կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք առաջին մասնաբաժինը փոխանցել ապրիլին», - ասել է նա։

Նա հավելել է, որ հունվարի 14-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովում հավանություն են տվել 2026 և 2027 թվականներին Ուկրաինային օգնելու համար վարկ տրամադրելու վերաբերյալ առաջարկությունների իր տարբերակին։ Պաշտոնյայի խոսքով՝ այս նախաձեռնությանը մասնակցում են ԵՄ 27 երկրներից 24-ը։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ուկրաինային հարկ չի լինի մարել վարկը, եթե նա Ռուսաստանից փոխհատուցում չստանա ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կրած վնասի համար։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործելու վերաբերյալ 2025 թ. վերջին ձևակերպված առաջարկը «մնում է օրակարգում» այն դեպքում, եթե ԵՄ երկրները որոշեն վերադառնալ այս տարբերակի քննարկմանը։

2025 թ. դեկտեմբերին ԵՄ ղեկավարները որոշեցին առայժմ չօգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար։ Դրա փոխարեն նրանք առաջարկեցին Կիևին վարկ հատկացնել ԵՄ-ի բյուջեից։

Եվրոպա

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին