Եվրոպա

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

2 րոպեի ընթերցում

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին

Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը պատրաստել փետրվարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ներկայում մեծ ջանքեր են գործադրվում դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու համար, սակայն Ռուսաստանը շարունակում է գնդակոծել Ուկրաինան։

«Դառը ճշմարտությունն այն է, որ այս պատերազմը կարող է երկար շարունակվել, եթե մենք այն դադարեցնելու համար հավաքական կերպով ավելի շատ ճնշում չգործադրենք Ռուսաստանի վրա»,- ասել է Կալասը մամուլի ասուլիսում, որից հատված է տեղադրել X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 90 միլիարդ դոլար՝ առաջիկա երկու տարում պետական ապարատի աշխատանքը և պաշտպանությունն ապահովելու համար։

«Մենք նաև առաջ ենք մղում պատժամիջոցների 20-րդ փաթեթը և մտադիր ենք այն ավարտել հաջորդ ամսին: (Խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինը բանակցությունները լուրջ կընդունի միայն այն դեպքում, եթե մենք նրան ստիպենք», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նա նշել է, որ քննարկվում է նաև Եվրոպայի անվտանգության հարցը, քանի որ «Ռուսաստանի նկրտումներն ավելի հեռուն են գնում, քան Ուկրաինան», հետևաբար, եվրոպական երկրներն ապահով պահելու համար «հարկավոր է կատարելագործել պաշտպանական պատրաստվածությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում